Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառուն «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն է

«Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառուն «Կյանքի ճանապարհ» բարեգործական 
հասարակական կազմակերպությունն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

«Բացի հիմնադրամին ուղիղ աջակցությունից, մենք արդեն երկրորդ անգամ աջակցում ենք հենց հիմնադրամի շահառուներին։ Այսինքն՝ հիմնադրամի շահառու 2023-2024 ուստարվա շրջանավարտները և ամենաակտիվ  ուսանողները կստանան 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտեր, որոնցով կարող են գնումներ կատարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն։ Մենք լիահույս ենք, որ այս գումարով ուսանողները կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ գրքեր և էլ ավելի խորացնելու գիտելիքներն իրենց ընտրած ոլորտում», - ասել է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Ընկերություններից տեղեկացնում են՝ «Մի դրամի ուժի» մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն է։

Արդեն երկրորդ անգամն է «Մի դրամի ուժն» անդրադառնում այս հիմնադրամներին։ Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա բխում է այն հանգամանքից, որ ընկերությունների ԿՍՊ ծրագրերի հիմքում ոչ միայն նպատակայնությունն է, այլ նաև շարունակականությունը:

«Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունը էպիլեպսիա ախտորոշմամբ երեխաներին ապահովում է այն պրեպարատներով ու հետազոտություններով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Այս առումով ցանկացած աջակցություն անմիջապես անդրադառնում է շահառու երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակի վրա, իսկ դա շատ կարևոր է, քանի որ այս ախտորոշմամբ երեխաների խնդիրների հաղթահարման լավագույն միջավայրն ընտանեկան ջերմ մթնոլորտն է։ Այս  անգնահատելի աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստացել իրականացնել երկար սպասված և ծրագրված բարեգործական միջոցառումներ և նախագծեր», - նշում է Ելենա Բաղդասարյանը։

Բարին գործելը երջանկացնում է մարդուն, իսկ մեզ հետ դա շատ ավելի հեշտ է անել․ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]